Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Էրդողանն ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին

245
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ., 11:00
Էրդողանն ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։

Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։

Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ. «Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Մեր ձեռքում կան դրա մասին վկայող փաստաթղթեր։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։