Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կհագեցվի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային կյանքը. Զարուհի Բաթոյան

416
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 21:15
Կհագեցվի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային կյանքը. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020-ի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները:
Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոցծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:
Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելելու անվճար հնարավորություն կունենան:
Հույս ունեմ, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը»: