Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մաշալյանի հայտարարությունը թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության վկայությունն է». Վահագն Թևոսյան

328
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 15:25
«Մաշալյանի հայտարարությունը թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության վկայությունն է». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է մի բան հաշվի առնել, որ Պոլսո պատրիարքները չեն կարող, եթե կուզեք՝ նույնիսկ իրավունք չունեն կոշտ քայլեր կամ հայտարարություններ անել տեղական իշխանությունների քաղաքականության վերաբերյալ:

Պոլսո պատրիարքները, որպես կանոն, անվտանգության բարձիկ են եղել թուրքական հակահայկական քաղաքականության և տեղի հայ բնակչության արանքում: Մաշալյանի հայտարարությունը չի վկայում այն մասին, թե ինչպիսին է Մաշալյանը: Այն վկայում է, թե ինչպիսին է թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը, ու թե որքան մեծ վտանգներ է այն իր մեջ պարունակում:

Իմ կարծիքով, ինքնանպատակ հերոսությունը, հայկական համայնքների անվտանգության հաշվին, անընդունելի է»: