Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ձեր կաբինետներում նստած՝ շատ շուտ կտրվեցիք իրականությունից». Վարդգես Գասպարի

422
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 23:30
«Ձեր կաբինետներում նստած՝ շատ շուտ կտրվեցիք իրականությունից». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատրանք և իրականություն՝
ուղված Իմ քայլը դաշինքի պատգամավորներին:
Ինչպե՞ս եք պատկերացնում Քրեական ենթամշակույթի օրենքի կիրառությունը...
Ենթադրենք օրենքն ընդունեվել է և հայտնվել է ինձ նման եզակի «գործ տվող» մեկը... և բարձրաձայնում է, թե այնինչ անձը դաժան բռնության ա ենթարկել մի քաղաքացու, նաև սպառնացել. «Ոստիկանությանը չդիմես, քո համար վատ կլնի... մենք վերևներում լավ թիկունք ունենք...»:
Հիմա ի՞նչ կպատահի...
Արդեն ձեզ քաջ հայտնի է, որ տուժողը հորով, մորով ավետարանով կերդվի, կհամոզի, որ ոչինչ էլ չի եղել... Այնպես, որ դուք էլ ձեր հոր արևով երդվեք, ՖԲ-ով տարածեք, որ ոչինչ էլ չի եղել...
Ասածս էնա, որ նստած ձեր կաբինետներում շատ շուտ կտրվեցիք իրականությունից...»: