Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Oգտվում են Վանեցյանի՝ վարչապետին թիկունքից հարվածելու առիթից». Գ. Ղազարյան

752
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 00:15
«Oգտվում են Վանեցյանի՝ վարչապետին թիկունքից հարվածելու առիթից». Գ. Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերնե՛ր, ռևանշիստները, նախկինների մնացուկները պարապ նստած չեն, նրանք դիմել են և դիմելու են ցանկացած ստոր քայլի՝ ժողովրդին պառակտելու, հիասթափեցնելու, վստահությունը խաթարելու:

Նրանց վարձկանները օրնիբուն աշխատում են, տարատեսակ մոնիթորինգներ անում, հասկանում, վերլուծում, թե ինչն է առավել նյարդայնացնում, վհատեցնում քաղաքացիներին և սահուն կերպով անցնում գործի և հարվածում անհրաժեշտ թիրախի: Որպես օրինակ՝ շատ լավ օգտվում են Վանեցյանի վարչապետին թիկունքից հարվածելու առիթը և փորձում են շարունակ «բոչկա» գլորել հավատարիմ թիմակիցների ուղղությամբ, այդպիսով թուլացնելով հենց Վարչապետի թիկունքը:

Պետք չէ այդքան պրիմիտիվ տրամաբանել և տրվել էմոցիաներին. էդ Ռուբեն Հայրապետյանը կարող է հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց դրդված զգուշացրեց Անդրանիկ Քոչարյանի նման «դավաճանական» քայլի մասին, թե Սեյրանյան Սաթիկը հեղափոխության արժեքներից և ժողովրդի ամենօրյա հայհոյանքներից ոգեշնչված նրան հրավիրեց անհիմն հայտարարությունը ՀՀԿ-ի «Քառյակ Մեդիայի» եթերով անելու:

Հեղափոխության գաղափարակիցներին, ջատագովներին, աջակիցներին խնդրում եմ չշտապել արագ վերլուծություններ անելու և ժողովրդին ապակողմնորոշելու հարցում: Եղեք ավելի շրջահայաց, տաս չափեք մեկ կտրեք, պետք չէ կրակի վրա յուղ լցնել, մինչեւ չհամոզվեք, որ խնդիրը հաստատ է և չունենաք բավարար փաստեր, մի տարածեք:

Ենթադրությունները մի մատուցեք իբրև հաստատ ճշտված ինֆորմացիա, դուք դրանով միայն խանգարում եք: Եւ վերջում՝ միասին հեղափոխությունը անկասկած հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին, չկասկածե՛ք»: