Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Սպասենք Լիսկայի, Շմայսի ու «նարկոման ռոմանտիկների» հերոսացմանը». Լիզա Ճաղարյան

504
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 18:10
«Սպասենք Լիսկայի, Շմայսի ու «նարկոման ռոմանտիկների» հերոսացմանը». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ է անում նեմեցը։ Էս մարդու հետ, այսպես ասած, ընկերություն անողները չգիտեի՞ն, թե ինչեր է արել անցած բոլոր տարիներին ու ինչերի է ընդունակ։ Ձե՛զ չի գնդակահարել, ընտրությունների շրջանում ձե՛զ չի ծեծելով տարել ու խոշտանգել իր անձնական օգտագործման բանտում, ձե՛ր ձեռքից չի խլել ձեր սեփականությունը, ուղղակիորեն ձե՛զ չի թալանել, պալատ, հյուրանոցներ ու ռեստորաններ կառուցել... Դե ուրեմն, վատ մարդ չի, չէ՞, կարելի է ընկերություն անել հետը։
Հիմա էլ դարձել է ռոբասերժականների ԶԼՄ-ների հերոսը։
Սրանք էլ են մոռացել, թե ով է նեմեցը։
Քաղհալածյալ է։
Սերժիկի ընկերն է։
Հետը հաց է կերել:
Միայն թե չասաց՝ ինքն է կերցրել Սերժիկին, թե Սերժիկն՝ իրեն։
Սպասենք Լիսկայի, Շմայսի ու «նարկոման ռոմանտիկների» հերոսացմանը։
Էս վիճակի ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ իշխանությունն է։
Թավշյա»։