Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մի քանի հարց մեր իշխանություններին». Էդուարդ Շարմազանով

925
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 11:15
«Մի քանի հարց մեր իշխանություններին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ 2019-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։

  • Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։
  • Եթե հայտնաբերվել են, ովքե՞ր են նրանք։
  • Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։
  • Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել, նշանակում է, որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ։

Հ.Գ.Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։

Շառլ Դը Գոլ

Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասին, միևնույն է, Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու»: