Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

336
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 10:50
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության
համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։