Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիդերլանդները դեսպանություն կբացի Հայաստանում

323
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 18:25
Նիդերլանդները դեսպանություն կբացի Հայաստանում

Եկող տարի Նիդերլանդները մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նա նշել է, որ Նիդերլանդների իշխանությունները որոշում են ընդունել դեսպանության բացման համար միջոցներ հատկացնելու մասին։

Շաբաթվա մեջ երկրորդ որոշումն ընդունել է Հոլանդիայի Ներկայացուցիչների պալատը, որը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Նոյեմբերին և դեկտեմբերին համապատասխան որոշումներ Համաձայնագրի վավերացման մասին ընդունել են նաև Սլովենիան, Խորվաթիան և Իռլանդիան։