Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Թրամփի և Թուրքիայի կառավարությունների առարկությունների ֆոնին․ USA Today
Հինգշաբթի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը, ինչը նոր փոփոխություն է նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ՝ չնայած Թրամփի վարչակազմը բազմիցս առարկել է բանաձևի ընդունմանը: Սենատի գործողությունները պատմական են, և դա կազդի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա, այս մասին անդրադարձ է կատարել USA Today-ը: Նախագահ Դոնալդ Թրամփը սերտ կապեր ունի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նոյեմբերին Էրդողանը պաշտոնական այցով հրավիրվել էր Սպիտակ տուն՝ չնայած Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում: Տարիներ շարունակ Սենատում Թրամփի դաշնակիցները Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձևի վրա։ Թուրքիան իր մեքածաքանակ լոբբիստների բանակի միջոցով կանգնեցնում էր այս պրոցեսի ընդունումը։ 2018-ին Վաշինգթոնում իր օրակարգն անցկացնելու համար Անկարան ծախսել է ավելի քան 6 միլիոն դոլար, ըստ «Պատասխանատու քաղաքականության կենտրոնի» (Center for Responsive Politics)՝ խմբի կազմած տվյալների հիման վրա: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00