Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է անհասկանալի և լուռ գործընթաց». Արման Աբովյան

338
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 04:30
«Արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է անհասկանալի և լուռ գործընթաց». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե, ինչպես ասում են, չմոռանանք՝ ինչու ենք հավաքվել։
Հասկանալի է հրճվանքը և երախտագիտությունը, որը մենք ապրեցինք, երբ իմացանք, որ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը։ Բայց այս ամենի մեջ ինձ հետաքրքիր է երկու բան։
1. Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ամերիկացիների կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը հիմնականում թելադրված էր ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «պատժելու» մղումով, ինչն ավելորդ անգամ մեզ պետք է հիշեցնի, որ քաղաքականության մեջ հաճախակի բարոյականությունը և արդարությունն ուղղակի կապված են «realpolitik»-ի դաժան կանոնների հետ։
2. Ինչ են ամերիկացիները մեզանից ակնկալում Ցեղասպանության ընդունման դիմաց։ Սա չափազանց կարևոր է, հաշվի առնելով, որ արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է ինչ-որ անհասկանալի և լուռ գործընթաց։ Մի խոսքով...»: