Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ-ը միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը». Արարատ Միրզոյան

840
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 12:25
«ԱՄՆ-ը միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը». Արարատ Միրզոյան

ԱԺ դեկտեմբերի 13-ի նիստում խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը խմբակցությունների անունից ողջունեց ԱՄՆ Սենատին, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին, թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ:

«Այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։ Այս առիթով ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել սենատորներ Մենենդեսին և Կրուզին, ինչպես նաև դրանից առաջ՝ կոնգրեսական Շիֆին, և հայ ազգի մյուս բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում՝ այս օրինագծի նախաձեռնության և պաշտպանության համար:

Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր հղել ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի և Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարևոր արձանագրմանը հասնելու համար:

Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուզում եմ ընդգծել նաև մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման համար։ Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն»,- հայտարարեց Ազգային ժողովի նախագահը։