«Հիշե՜ք խոսքս». Զոհրապ Եգանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Կառավարության նիստի ժամանակ վարչապետը մի պահ չդիմացավ ու ասեց, որ պետական ողջ ապարատը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ իր կողմից մղվող պայքարին: Այն, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր ու իսկապես այդպես է մտածում, կասկած անգամ չունեմ: Հիմա փորձեմ իմ մասով օգնել մեր վարչապետին, որպեսզի իրավիճակն ավելի ճիշտ գնահատի. Նախ, պարո՜ն Փաշինյան, պետական ապարատը մարդիկ են, խաղալիքներ չեն, նրանք կրում են ինստիտուցիոնալ հիշողություն և պետականության հիմքն են, լավն է թե վատն է՝ մեր ժողովրդի հավաքական կերպարին այս պահին արժանի է: Կարճ ասեմ՝ պետությունը ՀԿ չէ: Հիմա, երբ ասում եք ողջ պետական ապարատը դիմադրում է, ապա այստեղ էլ եք ճիշտ, քանզի պետական ապարատում կա 60 հզր դրամ ստացող Հարկադիր կատարման ծառայության աշխատակից, և կա 1.5 մլն դրամ ստացող նորանշանակ նախարար կամ փոխնախարար: Երկուսի համար էլ հացի, շաքարավազի ու գազի գինը նույնն է, ասեմ ավելն՝ 60հզ ստացողը երեխա ունի, իսկ նախարարների մեծ մասը չէ: 60հզ ստացողը, որոնք իրականում շատ մեծ թիվ են կազմում, հոգնել էին նախկիններից, փողը պակասել էր, կամ էլ չկար ու եղավ այն, ինչ եղավ: Հիմա եկել եք Դուք ու ասում եք, որ թաթիկներ կկտրեք, բայց այդ թաթիկները հացի խնդիր ունեն, ասեմ ավելին՝ 1.5 մլն ստացողների մեծ մասը մինչ հեղափոխությունը այդ մարդկանց հետ նույն սոցիալական հարթության վրա էին ու հիմա պետական ապարատը տեսնում է, որ չէ տղե՜ք ու աղջիկնե՜ր, եկե՜ք մի բան էս պահին փախցնենք, միչև մեր հերթը գա՝ մենք սոված կմեռնենք: Այս մասը շատ կարճ գրեցի, եթե հետաքրքրի ավելի մանրամասն խոսել, իմ տեղը գիտեն բոլորը: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30