Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ինչի՞ մասին են վկայում ԱՄՆ Սենատի բանաձևի առթիվ ՀՀ քաղաքական ղեկավարության անդրադարձները». Վ. Ավետիսյան

300
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 18:45
«Ինչի՞ մասին են վկայում ԱՄՆ Սենատի բանաձևի առթիվ ՀՀ քաղաքական ղեկավարության անդրադարձները». Վ. Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ սենատի այսօրվա բանաձևի առթիվ ՀՀ քաղաքական ղեկավարության անդրադարձները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ նրանք չեն գիտակցում և (կամ) պատրաստ չեն իրագործելու դրանով ամրապնդվող ու զարգացող գործնական-աշխարհաքաղաքական հնարավորությունը։ Նրանք ընդամենը ռուսական սապոգի հետևից ծիկրակելով տարփողում են բանաձևի համամարդկային-բարոյական նշանակությունը և մեծ հրճվանքով ու զգալի թեթևությամբ արձանագրում, որ դրա շնորհիվ մեզ (առնվազն իրենց) այլևս երբեք չեն մորթելու»։