Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ի հայկական համագումարը՝ սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

260
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 00:20
ԱՄՆ-ի հայկական համագումարը՝ սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման մասին

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, որն, ինչպես նշել էինք, նախաձեռնել էին սենատորներ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը:
«Ամերիկայի հայկական համագումարը գովաբանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին, որոնք շարունակել են անվախ և համառորեն առաջ շարժվել՝ ապահովելու S.Res. 150 բանաձևի միաձայն ընդունումը, որն անմիջականորեն հաստատում է Հայոց ցեղասպանության արձանագրումը ԱՄՆ-ի կողմից, խրախուսում է ցեղասպանության մասին ուսուցանումը և պայքարում է ժխտողականության դեմ: Այս օրինագծի ընդունումը ներկա պահին հատկապես հատկանշանակն է, քանի որ այս շաբաթ նշվում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ստորագրման տարեդարձը, ինչպես նաև Մարդու իրավունքների օրը»,- հայտարարել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: