«ԱՄՆ-ի հայ համայնքին ես խոստացել էի». սենատոր Բոբ Մենենդեսը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման մասին
Թվիթերյան իր էջում քիչ առաջ ԱՄՆ-ի սենատոր Բոբ Մենենդեսը մի շարք գրառումներ է կատարել՝ կապված սենատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ: «Մարդկանց տառապանքների վրա աչք փակելը չի համապատասխանում մեր մարդ տեսակին, մեր՝ որպես ազգ ներկայանալուն: Մենք բարձր ենք դրանից և մեր արտաքին քաղաքականությունը միշտ պետք է դա անդրադարձնի: Պետք է առերեսվել մարդկության պատմության այս կարևոր հատվածի հետ: Այսօր, ընդունելով իմ բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, սենատը վերջապես ոտքի կանգնեց՝ պատմական արդարությունը պաշտպանելու համար: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անտարակույս Ցեղասպանություն է: Ուրիշ համարժեք բառ գոյություն չունի, չկան չեզոք բառեր: Սա անխուսափելի էր: ԱՄՆ-ի հայ համայնքին ես խոստացել էի չդադարել պայքարել, մինչև չգա արդարության օրը: Երախտապարտ եմ ձեր անդադար օգնության ու աջակցության համար»,- գրել է նա:
|
Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
8713:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
30701:00Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին
38200:30«ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի». Թասմագամբետով
467Երեկ, 21:36«Ադրբեջանի պահանջները անվտանգային նոր մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին». Գարեգին Բ
448Երեկ, 16:30ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
276Երեկ, 13:18