Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջած տաքսու վարորդը հայտնաբերվել է

461
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 22:15
Գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34,000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։