Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վարչապետը չի կարողանում ամբողջությամբ տիրապետել պետական կառավարման համակարգին». Կարպիս Փաշոյան

351
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 23:35
«Վարչապետը չի կարողանում ամբողջությամբ տիրապետել պետական կառավարման համակարգին». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակելով նախորդ գրառման միտքը՝ գալիս ենք այն եզրակացությանը, որ, փաստացի, վարչապետը չի կարողանում ամբողջությամբ տիրապետել պետական կառավարման համակարգին։ Կառավարության նիստում հնչած մեղադրանքը դա է նշանակում։
Ի դեպ՝ սա անհեթեթ մեղադրանք է, նույնն է, երբ մոտո քշելու հմտություններ չունես, բայց ինքդ քեզ մեղադրելու փոխարեն ամբողջ մեղքը բարդում ես խեղճ մոտոյի վրա՝ սպառնալով ջարդել նրան։
Այսինքն, պետական համակարգի ենթադրյալ դիմադրության պատճառը առաջին հերթին կառավարող թիմն է, քանի որ համակարգը սուբյեկտ չէ կամ էլ փոխհարաբերությունների իրավահավասար կողմ չէ, որը ընդունակ է դիմադրության։ Այն չեզոք մեխանիզմ է, որը սպասում է տիրապետման և կառավարման։
Սրանից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք պետական համակարգը ստանո՞ւմ է իր համար հասկանալի և ընկալելի հանձնարարականներ ու առաջադրանքներ։ Արդյոք քաղաքականություն մշակողները՝ նախարարները, կարողանում են դեպի ավելի ցածր օղակներ տրամաբանական խոսք իջեցնել։ Օրինակ՝ պետական համակարգի ամենակենտրոնական ապարատը՝ վարչապետի աշխատակազմը, ի՞նչ խնդիրներ է դնում տեսչական մարմինների առաջ և արդյոք այդ խնդիրները հասկանալի են ու ճշգրիտ հաշվարկված»: