Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանն էսօր ասեց այն, ինչ ասել ենք մեկ տարի շարունակ». Վահրամ Թոքմաջյան

387
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 20:50
«Նիկոլ Փաշինյանն էսօր ասեց այն, ինչ ասել ենք մեկ տարի շարունակ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնյաներին պաշտպանող ֆլեշբոմբը թարգեք, բան եմ ասում: Ես էլ կարող եմ մի 11-60 մարդ ասել, որոնք գործ են անում կամ ուզում են անել, բայց խնդիրն էդ չէ:
Նիկոլ Փաշինյանն էսօր ասեց այն, ինչ ասել ենք մեկ տարի: Այո, պետական համակարգում կա դիմադրություն: Դա հատկապես ակնհայտ նկատվում է միջին օղակներում, որոնք պաշտպանված են քաղծառայողի մասին օրենքով: Դրա մասին գոնե ես խոսել եմ հարցազրույցներում մոտ 5 անգամ: Մարդիկ կոմֆորտ զոնայի մեջ են եղել: Էդ մարդկանց առջև խնդիր չի եղել դրված: Ավելի շուտ եղել է՝ թուղթ սևացնել կամ թուղթ տալու համար, մի քանի հազար դրամ կաշառք վերցնել: Հիմա, երբ էդ երկուսը չկան, անհրաժեշտ են հիմնարար ու ստեղծական լուծումներ, կոնկրետ մարդիկ, կոնկրետ պաշտոններում դառնում են, ներեցեք, անպետք: Սա հստակ է: Իսկ ինչպես հայտնի է, վարակն ավելի շուտ է տարածվում: Առաջին հերթին անհրաժեշտ էր փոխել քաղծառայողի մասին օրենքը: Այստեղ ես համաձայն չեմ վարչապետի հետ, թե դրսում անհրաժեշտ հմտություններ ունեցող մարդիկ քիչ կան: Լիքը պայծառ ջահելություն ունենք: Հեղափոխական էյֆորիայի տակ նրանք պատրաստ էին զբաղեցնել ցանկացած պաշտոն՝ հավաքարարից մինչև առաջատար մասնագետ: Հիմա արդեն նոր լուծումներ են պետք:
ԱԺ-ն խորհրդարանական երկրում չդարձավ հեղափոխության լոկոմոտիվ: Մեր շատ պատվարժան ընկերների մոտ տպավորություն է, թե այդ հինգ տարին հենց այնպես է տրված: Որ լեգիտիմությունն անսպառ է ու ժամանակը ներում է: Ցավոք, հեղափոխական հասարակությունն իր պահանջներն ունի, իսկ ժամանակն անխնա երևույթ է:
Այս ամենը պետք է լրացնեին նորերը: Քաղաքական պաշտոններով ու լիազորություններով օժտվածները: Սակայն շատ դեպքերում, միայն անկաշառ լինելը շատ քիչ է: Անհրաժեշտ են հմտություններ և կարողություններ, որոնք բացակայում են բազմաթիվ նոր պաշտոնյաների մոտ:
Սակայն, ինչպես կասեր դասականը՝ վիճակն անելանելի չեմ համարում»: