Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը». Կարպիս Փաշոյան

272
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 16:45
«Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։ Սա իհարկե մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։ Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և իհարկե ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։
Բայց այս դեպքում մի շատ կարևոր օրինաչափություն էլ կա․ համակարգը չի կարող հեղափոխական լինել։ Ընդհանրապես համակարգերն իրենց էությամբ պահպանողական են ու ինչ-որ առումով նաև հակահեղափոխական։ Սա նաև ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Բայց ի հակադրություն համակարգի, հեղափոխական պետք է լինի մեթոդը։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդը հեղափոխակա՞ն է»։