«Երբ մեր որոշ հայտարարություններ մեկնաբանվում են ճնշում դատական համակարգի վրա, զավեշտից բացի, այլ տպավորություն չի թողնում». Ռ. Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում պատասխանեց իշխանության հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե դատական իշխանության վրա ճնշումներ կան: Հիշեցնենք, որ նման պնդում էր արել դատավոր Վազգեն Ռշտունին: «Իշխանափոխությունից հետո իրականացնում ենք դատաիրավական բարեփոխումներ: Երբ մենք ասում ենք՝ եկեք դատավորների անկախությունն ապահովենք, քաղհասարկությանն ասում ենք՝ եկեք մեզ հետ մասնակցեք, և այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանվում են ճնշում, որը, զավեշտից բացի, որևէ այլ տպավորություն ինձ վրա չի թողնում»,- նշեց նախարարը: Ըստ նրա՝ մինչ 2018 թվականի մայիս-հունիսը դատական համակարգը կախված էր գործադիրից, վերից վար կոռումպացված էր, հաստատված դրույքաչափերով կաշառքներ են փոխանցվել: Հարցին, թե հիմա կոռուպցիա չկա՞, նախարարը պատասխանեց՝ համակագային կոռուպցիա չկա: Հերթական հարցին, թե հիմա քրեական հեղինակությունների հետ շփվող դատավորներ չկա՞ն, Ռ. Բադասյանը նկատեց, թե դա մի տեղեկատվություն է, որը պետք է իրավապահ մարմիններն ունենան: «Ես ասել եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են արդարադատություն իրականացնող մարդիկ, դրա համար մենք դատավարության օրենսգրքում ներառել ենք դատավորների ստուգման մեխանիզմներ և շարունակելու ենք նման մեխանիզմների ներդնումը, ինչպես նաև կարգապահական կատարելագործման ինստիտուտներն ենք կատարելագործում»,- ասաց նախարարը՝ ընգծելով, որ իր ասածը նախկին իշխանությանն էր վերաբերում: Հիշեցնենք, որ Ռ. Բադասյանն ասել էր, թե կան դատավորներ, ովքեր շփվում են քրեական հեղինակությունների հետ, հետո այդ քրեական հեղինակություններին առնչվող որոշումներ են կայացնում: Դատական համակարգի մասին խոսելու առիթը ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումն էր: Քննարկմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան: Ըստ Ռ. Բադասյանի՝ քննարկվող նախագիծն, ըստ էության, նոր օրենսգիրք է: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքում, այժմ առաջարկվող փոփոխություններում, առկա քրեական ենթամշակույթին վերաբերող դրույթները հետագայում կներառվեն նոր օրենսգրքում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00