Երևան`   +28 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Հակոբ Կարապետյանն արձագանքել է Արմեն Մովսիսյանին

266
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 15:00
Հակոբ Կարապետյանն արձագանքել է Արմեն Մովսիսյանին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան Արմեն Մովսիսյանն ափսոսանքով նշել է, որ Ամանորի գիշերը հրապարակում երգելու է դրսից հրավիրված արտիստ, ոչ հայաստանցի։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ամանորի գիշերը հայ ու հայաստանցի արտիստներ էլ են լինելու, ու ընդհանրապես, համերգները շարունակվելու են հրապարակի ու հարակից տարածքներում, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը շատ տարբեր ոճի ու ժանրերի արտիստներ ու խմբեր են ելույթ ունենալու»։