ԱՄՆ-ը հաստատել է C-400-ի հետ կապված՝ Ռուսաստանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվի՝ Ռուսաստանից С-400 համակարգերի գնման համար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ՝ Սիրիային օգնելու համար, գրում է РИА Новости գործակալությունը: Օրինագիծը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումմ ինչպես նաև պատժամիջոցների կիրառում պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նկատմամբ: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակումներ մտցնել Սիրիայում ռազմական գործողությունների համար թուրքական բանակին զենք մատակարարող երկրների նկատմամբ: Փաստաթղթի ընդունումից հետո՝ պետքարտուղարը 30 օրվա ընթացքում Պենտագոնի և Ազգային հետախուզության գործակալության ղեկավարների հետ միասին պետք է Սենատին տրամադրի ռուսաստանցիների ցանկը, ովքեր օրենքի ընդունման պահին կամ դրանից հետո «դիտավորյալ արտահանել, տեղափոխել կամ այլ կերպ ֆինանսական, նյութական կամ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Սիրիային, որը սիրիական կառավարության համար օգտակար է եղել պաշտպանական հոդվածները լուսաբանելու համար»: Ներկա պահին օրինագիծը պետք է հաստատվի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, որից հետո ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00