Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլի կողմից «պրապուսկատ» էր Ծառուկյանի և Սուքիասյանի բալիկների հարսանիքին գնալը»․ Սերգեյ Դանիելյան

431
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 00:15
«Նիկոլի կողմից «պրապուսկատ» էր Ծառուկյանի և Սուքիասյանի բալիկների հարսանիքին գնալը»․ Սերգեյ Դանիելյան

«Մեր կյանքը շատ խայտաբղետ է, կան լավ և վատ կողմեր: Լավն այն է, որ կան ակնհայտ փոփոխություններ, ասենք՝ ճանապարհները նորոգվում են, մանր օղակներում կոռուպցիա չկա, ունենք արդար ընտրություններ, ասում են, որ տնտեսական 7 տոկոս աճը կա, դա ես չեմ զգում, կան աղմկոտ իրադարձություններ՝ սրան են բռնում, նրան են բռնում, դա էլ վատ չէ, «լազաթ» է տալիս»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելայնը:

Անդրադառնալով վատ կողմերին՝ Դանիելյանն ասել է. «Վատը երկակի ստանդարտներն են, որ կարող է ասվել մի բան, արվել այլ բան. բերեմ մի օրինակ, որը ոչ թե քաղաքական, այլ մարդկային և բարոյական մակարդակի վրա է. շուքով հարսանիք եղավ, պսակվեցին Ծառուկյանի և Սուքիասյանի բալիկները, և վարչապետը մասնակցեց նրանց հարսանիքին: Նիկոլի կողմից «պրապուսկատ» էր այդ հարսանիքին գնալը: Դա առաջ ընդունված էր, բայց հիմա անընդունելի է… Նոր Հայաստանում դա չի ընկալվում. ո՞նց պիտի մարդու հետ նստես սեղան, հետո ասես՝ Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի կամ կոռուպցիոներ է և այլն… Սա երկակի ստանդարտ է կոչվում, ամոթ վարչապետին: Մի բան էլ ասեմ՝ եթե նա վարչապետ չլիներ, նրան չէին էլ հիշի, կասեին՝ կողքովս մի՛ անցի էլի քո տրաքած օփելով, ինչ կլինի, մենք մերոնցով ենք, դու ինչ գործ ունես»,- ասել է դերասանը:

Եթերի ընթացքում նա նշել է, որ ներկայիս իշխանությունը, ինչպես և բոլոր իշխանությունները, ունի մի վատ մոտեցում՝ միայն իրենք են ճիշտ. «Բայց կան արտախորհրդարանական ուժեր, որ կարող են խորհուրդ տալ որևէ բան բարեփոխելու, բայց չէ, նրանք իրենց ավանակն են առաջ քշում»,- ընդգծել է Ս. Դանիլեյանը:

Խոսելով քաղաքական դաշտում առողջ, կառուցողական ընդդիմության անհրաժեշտության մասին՝ դերասանն ասել է, որ իր դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն ունի միայն փողի ռեսուրս. նա միշտ իշխանության մի գողտրիկ անկյունում է գտնվում: Իսկ «Լուսավոր Հայաստանը» մի քիչ ավելի ընդդիմություն է, քան ԲՀԿ-ն, չունի նման ֆինանսական ռեսուրս. «Բայց առողջ ընդդիմություն կձևավորվի խորհրդարանից դուրս. հետաքրքիր մտածող երիտասարդներ կան, կհավաքվեն»: