Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության՝ գովազդ հեռարձակելու հնարավորությունը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նոր նախագծիվ, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել։ Նշվում է, որ հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը: Նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: «Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- ասված է նախարարության ներկայացրած նախագծում։ Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30