«Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց». Բաբկեն Հարությունյան
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանը հունվարին կխոսի: «Հայրենիք» զարգացման հիմնադրամ ստեղծելով՝ Արթուր Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց և այդ հայտը արդարացված է։ Ինչպե՞ս կարող է բազմաթիվ խնդիրներին քաջածանոթ Վանեցյանը ընդունել կրավորական կեցվածք և մասնակցություն չունենալ դրանց լուծմանը, չի կարող, իրավունք չունի, մանավանդ որ արդեն իսկ խոսել է դրանց մասին, հետևաբար և տրամաբանված է հիմնադրամի կողմից ժողովրդավարության ամրապնդման աջակցման նպատակը։ Վանեցյանի կողմից հնչեցված հայտարարությունը, թե «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ է ներկայացնում Հայաստանի համար, կարող է տպավորություն կամ քարոզչական միֆ ստեղծել, թե նորաստեղծ «Հայրենիք» հիմնադրամի նպատակը «Սորոսի» հիմնադրամի դեմ պայքարն է։ Իրականությունը, բնականաբար, այլ է՝ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած Վանեցյանը չի կարող իրեն թույլ տալ ստանձնել այդպիսի կարևոր, բայց փոքրամասշտաբ առաքելություն։ Չմոռանանք ԱԱԾ պետի պաշտոնի հրաժարականից հետո իշխանության հասցեին Վանեցյանի հնչեցրած գնահատականները ևս, որոնք վեր էին հանում իշխանությունների լուրջ բացթողումները, և հենց այդ բացթողումների շտկման շրջանակում էլ պետք է լինի «Հայրենիք» հիմնադրամի գործունեությունը։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36