Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայկ Մարությանը չի ավելացրել Նոր տարվա միջոցառումների բյուջեն». Հովսեփ Կուբատյան

360
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 21:40
«Հայկ Մարությանը չի ավելացրել Նոր տարվա միջոցառումների բյուջեն». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Մարությանը չի ավելացրել Նոր տարվա միջոցառումների բյուջեն։
Այս, ինչպես և անցյալ տարի բյուջեն շուրջ 50 մլն դրամ է։ Մնացած գումարը, շուրջ 271 մլն Երևանի քաղաքապետարանին է պատվիրակել ՀՀ կառավարությունը։ Այս ծառայությունները ՀՀ կառավարությունը կարող էր պատվիրակել նաև ուրիշ գերատեսչությանը կամ ծախսեր ինքնուրույն։ Բայց, քանի որ Երևանի քաղաքապետարանը, միևնույն է, կազմակերպելու էր տոնական միջոցառումներ այդ նույնը մնացած 50 մլն դրամով, կառավարությունը որոշել է այդ ծառայությունները պատվիրակել քաղաքապետարանին։
Ասեմ ավելին, Երևան քաղաքի Ամանորյա միջոցառումների բյուջեն 2017 թվականի հետ համեմատ նվազել է։
Եթե 2017 թվականի ծախսվել է 199 մլն դրամ (վարչական շրջանների ծախսերը ներառյալ), ապա 2018 թ.՝ 168 մլն, իսկ 2019 թ.՝ 158 մլն։
Եվ դժվար թե Նաիրա Զոհրաբյանը կամ այլ մարդիկ, որոնք տարածում են Հայկ Մարությանի 2013 թվականի գրառումը, դա չեն հասկանում»: