Երևան`   +26 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.

«Եվրոպական դատարանի համար Թալիշում Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը բավարար հիմք չէ՞». Ն. Զոհրաբյան

211
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 17:45
«Եվրոպական դատարանի համար Թալիշում Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը բավարար հիմք չէ՞». Ն. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված բողոքները:
Փաստորեն, Հայաստանի դատակական եռաստիճան համակարգի կայացրած խայտառակ վճիռների պատճառով Հայաստանը պետական բյուջեից մինչ օրս վճարել է 3 միլիոն դոլարից ավելի գումար, որոնց զգալի մասը Հյուսիսային պողոտայի խուլիգան ավանտյուրայի պատճառով, երբ մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու գրոշների փոխհատուցում տվեցին: Մենք քննարկելու ենք օրենսդրորեն այս խնդիրը կարգավորելու հարցը, որպեսզի տարբեր հանցագործ պաշտոնյաների անօրինականությունների պատճառով չվճարի պետությունը՝ հարկատուների հաշվին:

Բնականաբար, քննարկեցինք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հրոսակների կողմից հայ զինվորների և խախաղ բնակչության խոշտանգումների հարցը, որոնցից մի քանիսը այս պահին Եվրոպական դատարանի քննության տիրույթում են:
Մի բան, սակայն, հասկանալի չէ, թե էդ ո՞ր չափորոշիչներով է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը Թալիշում, Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը, ծեր մարդկանց անարգումը, համարել ոչ բավարար ապացույց՝ ազերի ահաբեկիչների դեմ վարույթ սկսելու համար:
Սրանք հարցեր են, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանին կացնահարած անասուն Սաֆարովի հարցը, որի վերաբերյալ առաջիկայում կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, որ ամեն օր ու ժամ պիտի լինեն մեր աշխատանքային օրակարգում»: