Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Վրաստանի քաղաքացու ուղղությամբ

761
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 16:15
Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Վրաստանի քաղաքացու ուղղությամբ

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանակից հյուսիս արևմտյան հատվածում՝ Ջեյրանչելի տարածքում ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել վրացի հովվի ուղղությամբ, ով փորձել է հատել սահմանը: «Մոտ 10 շուն, որոնք ուղեկցել են հովվին և նրա ոչխարների հոտը, հարձակվել են սահմանապահների վրա։ Վերջինները նախազգուշացումներից հետո կրակել են օդ: Սահմանապահները հայտնաբերել են հովվին, ով ընկած է եղել իր ձիու կողքին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ տղամարդը վնասվածք է ստացել գլխի շրջանում»,- գրում է Haqqin.az-ը: Նշվում է, որ վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Բաշիրով Ռամին Նիզամի օղլուն, ում տեղափոխել են հիվանդանոց: