Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Աֆղանստանում ահաբեկչական հարձակման հետևանքով վրացի հինգ զինվորական է տուժել

968
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 16:25
Աֆղանստանում ահաբեկչական հարձակման հետևանքով վրացի հինգ զինվորական է տուժել

Այսօր Աֆղանստանի Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով վրացի հինգ զինվորական է տուժել, հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ վիրավորված զինծառայողներին հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Ավտոմեքենայում տեղադրված ռումբը պայթել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտակայքում, որից հետո սկսվել է հրաձգություն:

Գործակալության տվյալներով՝ վրացի զինծառայողները, միջազգային կոալիցիոն ուժերի անդամների հետ միասին, ներկայում մասնակցում են ահաբեկիչներին դեմ գործողությանը: Հայտնի է, որ տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Ինչպես գրում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հայտարարությանը, ահաբեկիչների թիրախը եղել է ոչ թե ավտոշարասյունն, այլ Բաղրամի ավիաբազան, որն Աֆղասնտանի տարածքում ԱՄՆ-ի զինված ուժերի ու ՆԱՏՕ-ի զորքերի խոշորագույն ռազմաբազան, իսկ մերձակայքում գտնվում է «Կորեական կլինիկան»: