Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան». Գևորգ Պետրոսյան

717
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 12:00
«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան». Գևորգ Պետրոսյան

ԱԺ-ը երկրորդ ընթերցամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 75, դեմ 34՝ պատգամավոր: Կողմ ձայներին ավելացվեցին այն 7 պատգամավորների ձայները, ովքեր կողմ լինելը հաստատել էին գրավոր նամակներով:

Նիստում քվեարկությանը չէր մասնացել Նաիրա Զոհրաբյանը, որը հետո ուշացումով պահանջեց արձանագրել իր «դեմ» լինելը, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ «դուք չեք կարող, դահլիճում չէիք» պատախանով: Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարեց. «Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան: Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում, բա ի՞նչ անենք: Մնջախաղի թատրո՞ն է, ինչ է, ժեստերո՞վ իրար հետ խոսենք»: