«Մենք երբևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման». Լիլիթ Մակունց
Դեկտեմբերի 11-ին ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկման ժամանակ, ԲՀԿ խմբակցության իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ տվեց մանիպուլյացիայով չզբաղվել: «Երբեք չի հնչել արտահայտություն, որ դուք մեր դուրը չեք գալիս, հեռացե՛ք: Չի եղել «Իմ քայլը» խմբակցության կողմից հանրային, հրապարակային, պաշտոնական, ոչ պաշտոնական նման արտահայտություն: Փոխարենը մենք լսում ենք ԲՀԿ խմբակցության կողմից ցանկացած փոփոխության գնալը մերժելու, թույլ չտալու մոտեցումներ: Մենք երբևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում, իսկ համերաշխությունը չի լինում միակողմանի: Սա ձեռքսեղմման առաջարկի նախագիծ է, որով մենք գտնում ենք, որ կարող է մեկնարկ տրվել դատաիրավական համակարգում, տվյալ պարագայում ՍԴ-ում խորքային բարեփոխումներ իրականացնելուն», հայտարարեց Իմ քայլը» խմբակցությանղեկավար ԼիլիթՄակունցը՝ կրկին հիշեցնելով իրենց չվերագրել արտահայտություններ, որոնք իրենք չեն ասել: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36