«Մարդիկ մոտենում, ասում են՝ բռնեք, նստացրեք, շատ փափուկ եք դուք». Հրաչյա Հակոբյան
Խորհրդարանն ընդունել է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին օրինագիծը: Ընդդիմադիր խմբակցությունները պնդում էին, որ սա քաղաքական հետապնդում է ՍԴ անդամների նկատմամբ: Այս առնչությամբ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor TV-ի եթերում ասել է. «Ես չեմ տեսնում քաղաքական հետապնդում: Կա ճգնաժամ, ճգնաժամը պետք է լուծվի, այսպես երկար շարունակվել չի կարող: Ընդդիմությունը շատ տարբեր հայտարարություններ է անում, բայց իրենք էլ գիտեն, որ կա այդ ճգնաժամը: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ Սահմանադրական դատարանը մեր աչքի լույսը չի, Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չի: Բայց, կներեք, ՍԴ-ն պետք է լինի մեր աչքի լույսը, Հրայր Թովմասյանը չէ, բայց ՍԴ նախագահը պետք է լինի մեր աչքի լույսը: Մենք աչքի լույսի նման պետք է փայփայենք մեր Սահմանադրական դատարանը և նրա նախագահին, պետք է վստահենք: Հիմա ասում են՝ մեր աչքի լույսը չեն, բայց թող մնան, աշխատեն: Այդպես չի լինի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ժողովուրդն իրենցից պահանջում է շատ ավելի կոշտ միջոցառումներ. «Երբ փողոցում մոտենում են, ասում են՝ բոլորին բռնեք և նստացրեք, շատ փափուկ եք դուք: Բազմահազար նման մեկնաբանություններ եմ կարդացել, նման նամակներ եմ ստացել ֆեյսբուքում, փողոցում մարդիկ մոտեցել և նման կոչեր են արել»,- նշել է պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00