Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Որոշ օգտատերեր պատասխանատու խոսքով առանձնապես չեն փայլում». Գայանե Մելքոմ Մելքոմյան

444
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 07:35
«Որոշ օգտատերեր պատասխանատու խոսքով առանձնապես չեն փայլում». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խուդյակով 188/2 հասցեի հարևանությամբ, մայթի վրա վերջերս կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ։ Կազմվել է նաև իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Այս ինքնակամի մասին վերջին օրերին որոշ օգտատերեր հայտարարություններ էին անում, թե իբր քաղաքապետի թողտվությամբ է արվում, թե իբր կառուցապատողի հետ ինչ-որ կոռուպցիոն գործարքի մեջ են մտել․․․: Ինչ արած, որոշ օգտատերեր պատասխանատու խոսքով առանձնապես չեն փայլում»: