«Օրենքները պետք է փոխել, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա». Նարինե Դիլբարյան
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում առաջին ընթերցմամբ, միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի ուղարկելու վիճելի օրինագիծը, քննարկումը բուռն էր, մեծամասնության դիրքորոշում և պաշտպանական տակտիկան՝ խոցելի և կասկածահարույց: Չգիտես՝ ինչու, անտեսվեց Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումում Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գնահատականը, որն, անդրադառնալով վաղաժամկետ կենսաթոշակի տրամադրման մոդելին՝ իբրև խայծ, կիրառման իրենց փորձին, հայտարարեց, որ Վրաստանում այն չի արդարացրել սպասումները: Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկել է վաղաժամկետ բարձր թոշակներ՝ պաշտոնը լքելու դիմաց, բայց միայն որոշներն են համաձայնել, փաստորեն հիմնական մասը հրաժարվել է, և Վրաստանի իշխանությունները համոզվել են, որ նման մեխանիզմը անգործունակ է, և անձերի փոխարեն պետք է օրենքները փոխել: Ինչո՞ւ ենք մենք փորձում համառորեն գնալ իր անհեռանկարայնությունն ապացուցած ճանապարհով... իբրև ժողովրդավար ենք, վհուկների մուրճը մերը չէ, իսկ ով ասաց, որ ինկվիզիտոր ենք ուզում լինել, օրենքները պետք է փոխել՝ սկսյալ սահմանադրությունից, ոչ թե հույսը դնել ոմանց կաշառվելու վրա, այն էլ մեր՝ հարկատուներիս հաշվին»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00