Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թրամփին մեղադրանք կառաջադրվի իմպիչմենթի վերաբերյալ երկու հոդվածով. Reuters

1815
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 16:45
Թրամփին մեղադրանք կառաջադրվի իմպիչմենթի վերաբերյալ երկու հոդվածով. Reuters

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները մտադիր են երկու հոդված հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը: Ըստ գործակալության՝ պալատի անանուն աղբյուրները հայտնում են, որ նախագահ Թրամփին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար:

Այս շաբաթ դատական հանձնաժողովը կարող է քվեարկել՝ Պալատում հարցը քննարկելու հնարավորությունը:

Եթե Պալատը հաստատի հոդվածները, ապա Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Սենատը կանցկացնի լսումներ՝ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, ինչը քիչ հավանական է համարվում: