Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ասադի հորեղբոր դատավարությունը կանցնի Ֆրանսիայում

610
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 14:35
Ասադի հորեղբոր դատավարությունը կանցնի Ֆրանսիայում

Ֆրանսիան սկսել է քննել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբոր դեմ գործը, ով մեղադրվում է «ավելի քան 600 միլիոն եվրո» փողերի լվացման մեջ, գրում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ Ռիֆաթ Ասադը փորձել է ստեղծել «անշարժ գույքի կայսրություն»: Դատական առաջին նիստի ամսաթիվը չի նշվում: Ասադը չի կարողանա մասնակցել դատական նիստին առողջական վիճակի պատճառով:

Euronews-ը ավելի վաղ հայտնել էր, որ Իսպանիայի ազգային դատական խորհուրդը նույնպես որոշում է կայացրել Ռիֆաթի և նրա ընտանիքի մի քանի այլ անդամների դեմ: Ենթադրվում է, որ նրանք ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որն ապօրինի տիրապետել է ավելի քան 600 միլիոն եվրո ունեցվածքի:

Փարիզի դատախազությունը նրանց դեմ հետաքննություն սկսեցին դեռևս 2013-ին: Այնուհետև Sherpa և Transparency International կազմակերպությունները հայտարարել են, որ Ասադին հաջողվել է «արտակարգ հարստություն» ձեռք բերել Ֆրանսիայում: