Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նարեկ Մալյանի համար Վովա Գասպարյանի PR-ն ավելին էր, քան Հայաստանի ու Արցախի շահը». Դանիել Իոաննիսյան

392
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 12:45
«Նարեկ Մալյանի համար Վովա Գասպարյանի PR-ն ավելին էր, քան Հայաստանի ու Արցախի շահը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոստիկանությունը մի մեծագույն PR կիքս էր արել, որը կարող էր լրջագույն քաղաքական խաղաքարտ դառնալ Ադրբեջանի ձեռքում:

Ես զանգեցի ոստիկանապետի՝ այդ գծով օգնական Նարեկ Մալյանին ու փորձեցի բացատրել կիքսը: Հարցի էությունը հասկացավ, բայց Վովա Գասպարյանի PR-ն ավելին էր, քան Հայաստանի ու Արցախի շահը:

Ամեն րոպեն կարևոր էր, ամեն րոպե ադրբեջանցիները կարող էին տեսնել ոստիկանության հրապարակած տեսանյութն ու բեռնել այն, բայց ոստիկանությունում հրաժարվում էին ջնջել այն:

Տեսանյութը հեռացվեց միմիայն իմ առաջարկությամբ ԱԳՆ-ի միջամտությունից հետո: Բարեբախտաբար, Ադրբեջանի համապատասխան մարմինները չհասցրեցին հասկանալ, թե իրենց համար ինչ գանձ էին համացանց գցել Հայաստանի ոստիկանության ՊՌ-շիկները»: