Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ՍԴ-ում միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամն է». Գևորգ Գորգիսյան

635
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 12:35
«ՍԴ-ում միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամն է». Գևորգ Գորգիսյան

ԱԺ-ը շարունակում է բուռն քննարկել ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: Նիստում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ արդեն որերոդ անգամ երկակի ստանդարտների կիրառման ականատեսն ենք լինում, և եթե որոշ դեպքեր պարզապես տհաճ էին, ապա այս դեպքում նախագիծը բեռ է դառնում քաղաքացիերի վրա: Նա ՍԴ ճգնաժամը մտացածին համարեց, որովհետև այդ կառույցն աշխատում է:

«Այնտեղ միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամն է: Նրա աշխատանքը նիստերին գնալն է: Դուք ասում եք՝ գնում է ՍԴ-ն առողջացնելու, դե թող առողջացնի: Նրա աշխատանքը սահմանադրական արդարադատություն իրականացնելն է: Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, դուք քաղաքական դաշտը լցրել եք քաղաքական կեղծ օրակարգերով: Մենք լիքը խնդիրներ ունենք, որը թողել ենք ու մեր ամբողջ էներգիան կենտրոնացրել լուծելու մի խնդիր, որը ոչ մեկին պետք չէ. պետք է այստեղ նստածներից մի քանիսին ու կառավարությանը: Հարկատուների հաշվին թոշակի ենք ուղարկում, որ ի՞նչ լինի»,- պնդեց պատգամավորը՝ իր մյուս գործընկերների պես հարցադրելով, թե ինչու է թիրախավորվել ՍԴ-ը: