Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ քաղաքական է». Նաիրա Զոհրաբյան

302
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 10:50
«Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ քաղաքական է». Նաիրա Զոհրաբյան

«Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերից ներքև, քաղաքական է: Այդ մասին բացեիբաց ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը». դեկտեմբերի 10-ի նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ցուցադրեց անմխիթար վիճակում գտնվող մի քանի դպրոցների լուսանկարներ՝ նշելով, որ դրանց նորոգման համար կառավարությունը եկող տարվա բյուջեում գումար չի գտել, սակայն ՍԴ դատավորներին բյուջեից տանը նստելու համար գումար է տալիս: Նա, դիմելով ՍԴ դատավորներին, ասաց. «Այն դատավորները, ովքեր կգայթակղվեն գումարով և կգնան վաղ կենսաթոշակի, ապա վաղ թե ուշ քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ այն դատավորները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական կներկայացնեն, լիազորությունները դադարելուց հետո՝ մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով: