«Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ». Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ՝ դեմ քվեարկելով 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծայառողներին փոխհատուցման համակարգում ներառելու օրենսդրական առաջարկիս: Հարցի քննարկումը հանձնաժողովում իրականացվել է 4 անգամ, այդ թվում փակ ռեժիմով, որտեղ ներկայացվել են բոլոր հիմնավորումները, այդ թվում ֆինանսական մոդելի մանրամասն վերլուծությամբ, որը փաստել է, որ նախագծի ընդունումը չի վտանգում ոչ միայն հիմնադրամի այսօրվա կայունությունը, այլ նաև ապագայում՝ նոր խմբեր ներառելու դեպքում: Այս նախագիծը չէր կարող դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Եʹվ հանձաժողովում, ևʹ լիագումարի նիստի ժամանակ, քննարկումներն անցել են բացառիկ համերաշխության մթնոլորտում՝ հանուն միասնական նպատակի: Ցավոք, քվեարկությունից առաջ տեղի ունեցածը չունի որևէ բացատրություն և հերթական անգամ ցույց է տալիս խորհրդարանի դերի, մեղմ ասած, նվազեցմանն ուղղված հերթական քայլերը կառավարության կողմից: Շնորհակալություն եմ հայտնում նախագծին դեմ չքվեարկած պատգամավորներին, որոնց մեջ կային նաև «Իմ քայլը» խմբակցությունից: Նախագիծը կրկին դնելու եմ շրջանառության մեջ՝ զինծառայողների կյանքն ու առողջությունը համարելով գերակա ցանկացած քաղաքական քննարկումից»: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18