Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ուղիղ միացում Ազգային ժողովից

311
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 10:00
Ուղիղ միացում Ազգային ժողովից

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթը: Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր? 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Քննարկումը շարունակվում է:

Ուղիղ միացում Ազգային ժողովից