Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան

265
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 03:10
«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե օրենքը կարելի է շրջանցել, այդ օրենքը պետք է հստակեցնել։

Իսկ դուք գիտեք, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքով հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել կուսակցությունները։
Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի, քանի որ հայկական մի շարք հեռուստաընկերություններ փաստացի պատկանում են կուսակցություններին, սպասարկում են այդ կուսակցությունների շահերը, սակայն դեյուրե օրենք չեն խախտում։
Նույն օրենքով, արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:
Եթե օրենքը կարելի է շրջանցել, այդ օրենքը պետք է հստակեցնել»։