Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այսպես վարվում է այն իշխանությունը, որը չի մտածում՝ երկար ժամանակով է իշխանության մնալու». Գագիկ Մինասյան

450
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 01:05
«Այսպես վարվում է այն իշխանությունը, որը չի մտածում՝ երկար ժամանակով է իշխանության մնալու». Գագիկ Մինասյան

«Հետաքրքիր է, որ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել էին ավելի քան 200 առաջարկ. դրանք տարբեր բնույթի էին, սակայն այդ 200-ից որևէ մեկը չընդունվեց։ Ակնհայտ է՝ այստեղ որոշումը եղել է քաղաքական։ Մյուս կողմից՝ հակասությունները խմբակցությունների միջև դարձել է անբնական. ԱԺ-ում այդ մոտեցումը դարձել է սովորական, երբ ընդդիմադիրներն անընդհատ դեմ են կառավարության բերած առաջարկներին, և՝ հակառակը»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն իր բոլոր բարեկամներին դարձնում է թշնամի։

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ ՀՀԿ-ն իրենց կառավարման տարիներին ներկայացրել է նկարված ցուցանիշներ, Մինասյանն ասել է. «Եթե նկարել ենք, ապա նկարվում է նաև այսօր։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեին՝ ապա պետք է չափազանց ուշագրավ փաստ արձանագրեմ՝ 70 միլիարդ դրամով նվազեցվել են կապիտալ ծախսերը, իսկ դա անթույլատրելի է, դա նշանակում է՝ քանդել պետությունը։ 45 միլիարդ դրամով ավելացրել են ընթացիկ ծախսերի մասնաբաժինը։ Փաշինյանը և Կառավարությունը խախտել են բյուջեի մասին օրենքը, և այնպես չէ, որ իրենք չգիտեին սրա մասին։ Կրկնում եմ՝ խախտել է օրենքը, որ չինովնիկների համար բարձր աշխատավարձ ապահովեն։ Նպատակը մեկն է՝ նվազեցնել կապիտալ ծախսերը, որոնք իրենց արդյունքը կտային տարիների ընթացքում, ավելացնում է այն ծախսերը, որոնք ավելի ականջահաճո են։ Այսպես վարվում է միայն այն իշխանությունը, որը չի մտածում, որ երկար ժամանակ է պատրաստվում իշխանության մնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ 2020 թվականի պետբյուջեի մասին