Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

11 ամսական երեխան մեկ օրից ավելի միայնակ է մնացել սպանված ծնողների մարմինների մոտ

778
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 21:35
11 ամսական երեխան մեկ օրից ավելի միայնակ է մնացել սպանված ծնողների մարմինների մոտ

Ողբերգություն է տեղի ունեցել բուրյաթական Սեվերոբայկալսկի քաղաքում: Բնակարաններից մեկում հայտնաբերվել է 11 ամսական երեխա, կողքին՝ ծնողների սպանված մարմինները:

Ընտանիքի հոր աշխատակիցներն անհանգստացել են՝ տեսնելով, որ տղամարդը չի եկել աշխատանքի և չի պատասխանում զանգերին: Նրանք եկել են առաջին հարկում գտնվող նրա տուն ու պատուհանից նայելով՝ ականատես եղել սարսափազդու տեսարանին: Ավելի ուշ պարզվել է, որ երեխան մեկ օրից ավելի տանը միայնակ է մնացել:

Նախաքննության նախնական տեղեկություններով՝ երեխայի 34-ամյա մայրն սպանել է իր 40-ամյա ամուսնուն, ապա ինքնասպանություն գործել:

Երեխան այժմ մանկատանն է: