Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի հարուցումը

413
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 19:55
Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանի հարուցումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցելը։

Նշենք, որ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ՝ վերանայելու Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշումը, այն բեկանել, փոփոխել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել կալանքից, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին։