Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Պահանջների խախտմամբ սնունդ՝ դպրոցներում ու մանկապարտեզում

305
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 18:50
Պահանջների խախտմամբ սնունդ՝ դպրոցներում ու մանկապարտեզում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ: Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականի փոխարեն:

Հետագծելիության սկզբունքով ուսումնասիրելով «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերության գործունեությունը՝ պարզվել է, որ այս ընկերությանն են պատկանում նաև Երևանում գործող «Շիրակ» իրացման ցանցի խանութները: Դրանցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակույթյամբ ժամկետանց, ինչպես նաև մակնշման խախտումներով սննդամթերք: Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, իսկ մակնշման խախտումներովը՝ հանվել իրացումից: