Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կլինի դատական քննություն, կտեսնեք՝ ինչն է ջուր». դատախազ Գևորգ Բաղդասարյան

374
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 17:00
«Կլինի դատական քննություն, կտեսնեք՝ ինչն է ջուր». դատախազ Գևորգ Բաղդասարյան

«Ես չեմ կարող ասել՝ որևէ դատավոր խուսափելու հիմք կունենա՞, թե ոչ: Այդ հարցը յուրաքանչյուր դատավոր ինքը պետք է իրեն տա: Ես իմ մասով մասնակցում եմ սույն գործով որպես մեղադրող և առանց խուսափելու պաշտպանում եմ մեղադրանքը». դեկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակելուց հետո ասաց մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ այն դիտարկմանն ի պատասխան, թե մյուս դատավորները և՞ս չեն գնա նույն՝ ինքնաբացարկի ճանապարհով:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ դա նախադեպ կարող է ստեղծվել, և առաջիկայում գործը քննող դատավոր այլևս չլինի, ինչպես նշել էին Ռ.Քոչարյանի պաշտպանները, դատախազն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ չկա գործը քննող դատավոր, հարցն օրենսդրորեն կարգավորված է: Այս դեպքում դատավորը, ում մակագրված է գործը, կարող է ինքնաբացարկ չհայտնել:

Գ.Բաղդասարյանը չհամաձայնեց նախկին նախագահի պաշտպանների այն գնահատականին, թե «գործը ջուր է»:

«Կլինի դատական քննություն, կտեսնեք՝ ինչն է ջուր»,- ասաց նա: