Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վիտալի Բալասանյանին չեն հարցաքննի

260
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 14:25
Վիտալի Բալասանյանին չեն հարցաքննի

«Վիտալի Բալասանյանի հայտարարությունները եղել են հիմնականում քաղաքական բնույթի: Արցախի հերոսը կառավարման առումով որևէ գործառույթ չի ունeցել ապրիլյան դեպքերին, չնայած եղել են հայտարարություններ, որ նա կարող է որոշակի ուղղվածության մասնակցություն ունեցած լինել: Դա մենք ուսումնասիրել ենք և որևէ ապացույց չենք գտել նրա՝ կառավարման մեջ ներգրավված լինելու առումով: Որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում այս նախկին պաշտոնյային քննվողների ցուցակում ընդգրկելու». դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարարեց «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե հարցն առնչվում է նաև Արցախին, և դրա պաշտոնյաները ևս, մասնավորապես Վիտալի Բալասանյանը պետք է քննվի: