Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար պիտի պետական տուրք վճարեք». Անի Սամսոնյան

416
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 18:05
«Հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար պիտի պետական տուրք վճարեք». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի...

Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով՝ բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն՝ այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
Կարճ ասած՝ ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի... Ես դեմ եմ քվեարկել»: